«Արցախյան հիմնախնդիր. արդի մարտահրավերներ» դասընթաց

1 ր.   |  2019-07-26

«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնը սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կիրականացնի խորացված դասընթացներ Ղարաբաղյան հիմնախնդրի, Ադրբեջանի արտաքին և ներքին քաղաքականության, ենթակառուցվածքների, ինչպես նաև տեղեկատվական քաղաքականության վերաբերյալ:

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կստանան ձեռք բերել`
✓ տեղեկատվության հետ աշխատելու,
✓ քարոզչությունն ուսումնասիրելու,
✓ փաստերը ստուգելու,
✓ ապատեղեկատվության դեմ պայքարելու գիտելիքներ ու կիրառական հմտություններ:

Գործնական և տեսական դասախոսություններին կներգրավվեն ոլորտային մասնագիտական երկարամյա փորձ ունեցող մասնագետներ, դիվանագետներ, նախկին և ներկա պաշտոնյաներ:

Մասնակիցները կունենան նաև թեմատիկ առաջադրանքներ:

Դասընթացն անվճար է:

Հիմնական թեմաները

1. Ղարաբաղյան հիմնախնդիր. բանակցային գործընթաց և հնարավոր զարգացումներ
2. Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը. հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ
3. Ինչպե՞ս բացահայտել քարոզչությունը. Ադրբեջանի հակահայկական քարոզչության օրինակով
4. Ինչպե՞ս պայքարել ապատեղեկատվության դեմ․ Փաստերի ստուգման վերաբերյալ կիրառական գիտելիքների ստացում
5. Կիբեր հարձակումներ. ինչպե՞ս ապահովել անձնական անվտանգությունը վիրտուալ տիրույթում
6. Հարավային Կովկասի երկրների ռազմական պոտենցիալը՝ Ադրբեջանի, Հայաստանի, Արցախի և Վրաստանի հանրապետություններ:

Դիմելու կարգը

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է.

լրացնել հայտը https://bit.ly/2OmFT1s
ինքնակենսագրությունը (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարներով.
Վլադ Վարդանյան
Հեռ.՝ 095 38 49 44
Տարոն Հովհաննիսյան
Հեռ՝. 098 07 40 42